Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Քարոզարշավը մեկնարկեց. SHOW MUST GO ON. «Ժողովուրդ»

08 Հունիս, 2021 09:03
Քարոզարշավը մեկնարկեց. SHOW MUST GO ON. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ՝ հունիսի 7-ին, պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, եւ քաղաքական ուժերից շատերը հնարավորություն ունեցան շփվել քաղաքացիների հետ եւ ներկայացնել իրենց ծրագրերը:

Փորձենք ամփոփել քարոզարշավի առաջին օրը. ինչպես եւ սպասելի էր, ուշադրության կենտրոնում ընդամենը մի քանի ուժերի քարոզարշավն էր, չնայած ընտրությանը մասնակցում է 26 ուժ։ Լրատվադաշտի կենտրոնում է իշխող թիմը, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, ԲՀԿ-ն, նաեւ ինչ-որ չափով ՀԱԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», մյուս ուժերին անդրադարձ ավելի քիչ է լինում. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ուժերն են պասիվ։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից. հենց Ագարակում էլ դաշինքի վարչապետի թեկնածուն պնդեց, թե ինքը չի պատրաստվել հանձնել Մեղրին: Այդ պնդումները, ըստ Քոչարյանի, հակաքարոզչություն են իր նկատմամբ: «Լուսավոր Հայաստանը» երկու թիմով է իրականացնում քարոզարշավ՝ մեկը Երեւանի բոլոր վաչական շրջաններում, մյուսը՝ մարզերում։ Քարոզարշավի առաջին օրը մի խումբը Սյունիքում է, մյուսը՝ Երեւանի կենտրոնում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը Աբովյան քաղաքից. բոլոր օրերին կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը կլինի Հայաստանի մարզերում՝ անձամբ ներկայացնելու կուսակցության ծրագրային դրույթները։

Ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այդպես էլ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր քարոզարշավը երեկ սկսեց երկու ուղղություններով՝ Արմավիրի մարզ եւ մայրաքաղաք Երեւան»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին