Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում Nissan Elgrand-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել․ կան տուժածներ

08 Հունիս, 2021 00:12
Արագածոտնի մարզում Nissan Elgrand-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել․ կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 18:00-ի սահմաններում Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին