Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակը

07 Հունիս, 2021 19:45
Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետեւողական իրականացման կարևորությունը:

Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը:

Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 




 

Լրահոս

Դիտել ավելին