Կարևոր իրադարձություններ

Բաքվի բանտերում մեր գերիները պայքարում են Հայաստանի անկախության համար․ Նիկոլ Փաշինյան

07 Հունիս, 2021 19:10
Բաքվի բանտերում մեր գերիները պայքարում են Հայաստանի անկախության համար․ Նիկոլ Փաշինյան

Արմավիրում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գերիներին․ «Գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։

«Նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- ընգծեց նա։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին