Կարևոր իրադարձություններ

Բարաք Օբամայի չինացի նմանակը 10 րոպեանոց ելույթի համար վաստակում է 1.5 հազար դոլար

18 Հոկտեմբեր, 2015 15:36
Բարաք Օբամայի չինացի նմանակը 10 րոպեանոց ելույթի համար վաստակում է 1.5 հազար դոլար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի չինացի նմանակը՝ դերասան Սյաո Ցզիգոն, 10 րոպեանոց ելույթի դիմաց վաստակում է 1.5 հազար դոլար՝ հաղորդում է NBC News-ը:

29-ամյա Ցզիգոյի խոսքով՝ Բարաք Օբամայի հետ նմանության մասին առաջին անգամ իրեն ասել են 2008 թվականին:

«Մի անգամ շոգի պատճառով ես կտրեցի մազերս, և իմ գործընկերներից մեկը, ով հետևում էր Օբամայի մասին բոլոր լուրերին, ասաց՝ դու այնքան նման ես Օբամային»,- հիշել է Ցզիգոն:

Նա հավելել է, որ այդ ժամանակ նույնիսկ չգիտեր, թե ով է Օբաման:

 

Լրահոս

Դիտել ավելին