Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

ԱՀԿ մասնագետները բարձր են գնահատել Հայաստանում շարժական պատվաստումային կետերի աշխատանքը

07 Հունիս, 2021 18:00
ԱՀԿ մասնագետները բարձր են գնահատել Հայաստանում շարժական պատվաստումային կետերի աշխատանքը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևի, ԱՀԿ իմունիզացիայի գծով խորհրդատուներ Ալեքսանդր Կվիտաշվիլիի և Լյուդմիլա Նիազյանի հետ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հետազոտություններ և իրավիճակի բարելավման նպատակով խորհրդակցություն անցկացնելու համար: Պատվիրակության անդամները նախարարի պաշտոնակատարին են ներկայացրել իրենց դիտարկումները, առաջարկել մշակել միասնական ռազմավարություն համավարակի դեմ պայքարի, մասնավորապես` պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցում:

Մասնագետները բարձր են գնահատել Երևանում և մարզերում շարժական պատվաստումային կետերի աշխատանքը, հասանելիությունն ու արդյունավետությունը։ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացված և ընթացիկ իրազեկման աշխատանքները` հավելելով, որ հայկական կողմը միշտ պատրաստակամ է ԱՀԿ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու:

Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև հակաբիոտիկների չարաշահմանը, որը խնդիր է ամբողջ աշխարհում: Հանդիպման ավարտին ներկայացվել են հակաբիոտիկների կիրառման ծավալի կրճատմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև քննարկվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանն ու անվստահությանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին