Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը կուսակցություններին կոչ է անում բացառել լրագրողների գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ

07 Հունիս, 2021 16:21
Ոստիկանությունը կուսակցություններին կոչ է անում բացառել լրագրողների գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ

Ոստիկանությունը ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։

«Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է լինելու և ունի բոլոր հնարավորությունները օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում կանխելու և բացահայտելու այդ կարգի բոլոր միջադեպերը»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին