Կարևոր իրադարձություններ

5 ոստիկան ազատվել է ծառայությունից

07 Հունիս, 2021 15:49
5 ոստիկան ազատվել է ծառայությունից

Հունիսի 4-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Մասնակցել են ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել՝ դիմել ոստիկանության պետին՝ 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

 

Լրահոս

Դիտել ավելին