Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604,5
    616,5

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Արսեն Թորոսյանին տրամադրվել է արձակուրդ

07 Հունիս, 2021 12:11
Արսեն Թորոսյանին տրամադրվել է արձակուրդ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին արձակուրդ է տրամադրվել՝ հունիսի 7-18-ը ներառյալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564 - Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-ից 18-ը ներառյալ:

2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը»,- ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին