Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604,5
    616,5

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Մեկնարկում է նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ-ն կոչով դիմել է ընտրական գործընթացի մասնակիցներին

07 Հունիս, 2021 11:06
Մեկնարկում է նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ-ն կոչով դիմել է ընտրական գործընթացի մասնակիցներին

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ ԿԸՀ կոչ է հղել ընտրական գործընթացի մասնակիցներին․

 

«Հարգելի թեկնածուներ
Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ
2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»:

 

Լրահոս

Դիտել ավելին