Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում «Renault»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աշակերտի

07 Հունիս, 2021 00:18
Էջմիածնում «Renault»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աշակերտի

Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 14։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 40-ամյա Սամվել Յաժյանը իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Արարատյան-Իսիլե-Մուլինո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 12-ամյա Լիա Մ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին