Կարևոր իրադարձություններ

Անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները. հայրն ահազանգում է

06 Հունիս, 2021 21:33
Հեղինակ՝ Արտակ Հովհաննիսյան
Անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները. հայրն ահազանգում է

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Ազգիս միջի սրբապիղծ, անհայրենիք թուրքի ծնունդ, շան թուլեք ստիպեցիք, որ սկսեմ կոպիտ գրառումներ անել։ Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում է տարբեր տեսակի գողություններ և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի  որդին դարձած  Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին։

Ժամեր առաջ՝ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել  Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ այդ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՉԿԱՆ։ Ուստի բոլոր սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի  որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կողմից»:

 

Լրահոս

Դիտել ավելին