Կարևոր իրադարձություններ

Ղրղըզստանը և Տաջիկստանը երկուստեք հեռացնում են զորքերը սահմանից

06 Հունիս, 2021 20:10
Ղրղըզստանը և Տաջիկստանը երկուստեք հեռացնում են զորքերը սահմանից

Ղրղզստանը եւ Տաջիկստանը զորքերը դուրս են բերել երկու երկրների սահմանագծից: Այս մասին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում:

«Երկու երկրները հեռացնում են բանակները և տեխնիկան մշտական տեղակայման վայրեր և սահմանին են թողնում միայն սահմանային պարեկություն իրականացնող կանոնավոր ջոկատներ, տեղագրական աշխատանքային խմբերին հանձնարարվում է կարճ ժամանակահատվածում ավարտել ղրղըզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանի հատվածի նկարագրումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Երկու երկրները պայմանավորվել են սահմանային հենակետերը տեղափոխել յուրաքանչյուր կողմում 3 կիլոմետր դեպի ներս, ինչը կընձեռի այդ տարածքներում արոտավայրերն օգտագործելու հնարավորություն:

Նշվում է, որ սահմանին իրավիճակը ներկայումս կայուն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին