Կարևոր իրադարձություններ

Մայիս ամսում պետական նպաստ է նշանակվել 51 արցախցու անձնական գործով. 7-ը՝ զոհված զինծառայողների երեխաների

06 Հունիս, 2021 17:43
Մայիս ամսում պետական նպաստ է նշանակվել 51 արցախցու անձնական գործով. 7-ը՝ զոհված զինծառայողների երեխաների

Օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ ՍԾՏԳ տարածքային բաժինների կողմից մայիս ամսում պետական նպաստ է նշանակվել 51 անձնական գործով, որից 7-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար։

Նշվում է, որ վերահաշվարկ է կատարվել 12 անձնական գործում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 18 անձանց, ծննդյան միանվագ նպաստ՝ 39 նորածին երեխաների:

Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրվող օժանդակության համար  ընդունվել և նշանակվել է 17 անձնական գործ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին