Կարևոր իրադարձություններ

Տեղի համայնքապետարանը՝ ադրբեջանցիների կողմից Խծնախի բնակչի ձիու գողության լուրերի մասին

06 Հունիս, 2021 14:06
Տեղի համայնքապետարանը՝ ադրբեջանցիների կողմից Խծնախի բնակչի ձիու գողության լուրերի մասին

Տեղի համայնքապետարանը հայտնում է․

«Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Խնածախ համայնք, գողություն ու անկարգություն արել, չի համապատասխանում իրականությանը։ Մեսրոպյանի ձին արածելիս հատել է սահմանն ու այս պահին թշնամու մոտ է։ Գյուղի երիտասարդները, ովքեր գիշեր֊ցերեկ Առաջին բանակային կորպուսի հետ հսկում են սահմանները, վրդոհվված են համագյուղացու հայտարարությունից։

Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այս պահին ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ է իրականացնում՝ Հրահատ Մեսրոպյանի ձին վերադարձնելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին