Կարևոր իրադարձություններ

Շենգավիթում 55-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա քրոջ որդին

06 Հունիս, 2021 13:13
Շենգավիթում 55-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա քրոջ որդին

Հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ օպերատիվ և ճիշտ գործողություներ, բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքի Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ի, ով սպանվածի քրոջ որդին է: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործությունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին