Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք․ 4 մարդ մահացել է

06 Հունիս, 2021 10:56
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք․ 4 մարդ մահացել է

Հունիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1102551 թեստավորում:

 Այսպիսով` երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1091 է:

 

Լրահոս

Դիտել ավելին