Կարևոր իրադարձություններ

Հայ գերիներին ազատ արձակելու ամերիկյան բանաձևի հեղինակն այցելել է Սյունիք

06 Հունիս, 2021 00:20
Հայ գերիներին ազատ արձակելու ամերիկյան բանաձևի հեղինակն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի

 

Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ եւ Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ (ներկայացնում է 43-րդ ընտրատարածքը) Էլեն Ասատրյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Նա Սյունիք է այցելել մարզում հետպատերազմյան շրջանում ստեղծված վիճակի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալու, ու այն հայ համայնքին ներկայացնելու համար, եղել է սահմանամերձ մի շարք գյուղերում, հանդիպել բնակիչներին, այցելել դպրոցներ։ Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները գրանցելով ու փորձելով հասկանալ, թե ինչով կարող է սփյուռքն օգնել՝ նա ցանկանում է ակտիվացնել հարաբերությունները Սյունիքի ու իր ընտրատարածքի հայ համայնքի միջեւ ու աջակցության ծրագրեր կյանքի կոչել, որոնք կառնչվեն տարբեր ոլորտների։ Էլեն Ասատրյանը շահագրգռված է նաեւ վերականգնելու Կապան-Գլենդել քույր քաղաքների ակտիվ համագործակցությունը։

Նա իր ընտանիքի հետ Հայաստանից Գլենդել է տեղափոխվել 10 տարեկանում ու հասարակական, քաղաքական ակտիվ գործիչ է, մարդու եւ քաղաքացիական իրավունքների պաշտպան։

Մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունել էր Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձեւը, որը դատապարտում է Արցախի վրա հարձակումն ու 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները, հորդորում Միացյալ Նահանգների Կոնգրեսին, Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, պահանջում Ադրբեջանի իշխանությունից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց:

 

Լրահոս

Դիտել ավելին