Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի զինծառայողները հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողների և Կութ գյուղի հովվի ուղղությամբ կրակ են բացել. ՊՆ-ն մանրամասներ է ներկայացնում

05 Հունիս, 2021 22:44
Ադրբեջանցի զինծառայողները հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողների և  Կութ գյուղի հովվի ուղղությամբ կրակ են բացել. ՊՆ-ն մանրամասներ է ներկայացնում

Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին