Կարևոր իրադարձություններ

Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է երիտասարդների հետ, պատասխանել ներկաների հարցերին

05 Հունիս, 2021 23:48
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է երիտասարդների հետ, պատասխանել ներկաների հարցերին

Հունիսի 5-ին Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ազգային ժողովում

 

ներկայացված քաղաքական ուժերի երիտասարդական թևերի, Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների հետ և հանդես եկել «Արցախը՝ աշխարհաքաղաքական սուբյեկտ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական կյանքին՝ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը։

Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական կյանքին՝ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը։

Միջոցառման վերջում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին