Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Դանակահարություն Ռայնիսի փողոցում. 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն

05 Հունիս, 2021 21:53
Դանակահարություն Ռայնիսի փողոցում. 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն

Հունիսի 4-ին՝ ժամը 23:55-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի

 

բաժին հաղորդում էր ստացվել, որ Ռայնիսի փողոցի շենքերից մեկում բուժօգնություն են ցուցաբերել 40-ամյա տղամարդու, որի մարմնին կտրած-ծակած վնասվածքի հետքեր կային: Տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շենքի բակում վիճաբանություն է եղել, որի ընթացքում նույն շենքի 20-ամյա բնակիչը դանակահարել է 40-ամյա տղամարդուն:

Հունիսի 5-ին՝ ժամը 03:00-ին, 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել են փորձաքննություններ:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին