Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ. երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում

05 Հունիս, 2021 19:05
Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ. երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունիսի 5-ին

 

Ստեփանակերտում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում արծարծվել են եկեղեցի-հասարակություն և հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ապագային, տարածաշրջանային գործընթացներին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում։

Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախը որպես համահայկական արժեք ներկայացնելուն ուղղված նվիրական ջանքերի համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին