Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար. Փաշինյանը ներկայացրեց հարկային ոլորտի բարեփոխումները

05 Հունիս, 2021 18:48
Այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար. Փաշինյանը ներկայացրեց հարկային ոլորտի բարեփոխումները

Կան բառակապակցություններ, որ ես շատ մեծ հաճույքով և շատ մեծ վստահությամբ կօգտագործեի,

 

եթե չլիներ պատերազմը, եթե չլինեին մեր կորուստները, եթե մենք մտքով ամեն րոպե չլինեինք սահմանին, անվտանգային հարցերը ամեն վայրկյան մեր մտքում չլինեին, բայց ես կարծում եմ, որ կարևոր է նաև որոշ արձանագրումներ անելը: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք 2018-ին խոստացել էինք, որ ՀՀ-ն պետք է դարձնենք դրախտ բիզնեսի համար: Ես կարող եմ ասել, որ այո՛, այսօր Հայաստանի Հանրապետությունը դրախտ է բիզնեսի համար, որովհետև ՀՀ-ում մենաշնորհներ չկան, ՀՀ-ում ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա: Երկար տարիներ մենք զարգացրել ենք այն տրամաբանությունը, որ ՊԵԿ-ը պետք է լինի գործընկեր բիզնեսի համար և ոչ թե պատժիչ իրավապահ համակարգ. այսօր դա իրողություն է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց. «2018-ին կառավարությունը բիզնեսին ունեցել է մոտավորապես 270 մլրդ դրամի պարտք: Մենք այս երեք տարում այդ պարտքը հասցրել ենք, ըստ էության, զրոյական վիճակի: Մենք ավելացված արժեքի հարկի ոլորտում արեցինք այնպիսի փոփոխություններ, որ այս տարվա մայիսին արդեն արձանագրվել է մի վիճակ, երբ գործարարը ասենք մայիսի 20-ին դիմել է ԱԱՀ-ի գումարը հետ ստանալու համար եւ արդեն մայիսի 25-ին հետ է ստացել: Հայաստանի պատմության երբեւէ այսպիսի բան չի եղել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին