Կարևոր իրադարձություններ

Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» մեր ընտրությունների արդյունքները. Նիկոլ Փաշինյան

05 Հունիս, 2021 18:07
Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» մեր ընտրությունների արդյունքները. Նիկոլ Փաշինյան

Տարօրինակ եմ համարում, որ ընտրությունների նշանակման մասին իր հայտարարությունից

 

ընդամենը 2 օր անց են տեղի ունեցել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային դեպքերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյան քաղաքում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դավադրությունների շատ չեմ հավատում, աշխատում եմ շատ չկենտրոնանալ, բայց փաստեր կան, որ տարօրինակ են: Ես մայիսի 10-ին հայտարարում եմ, որ ԱԺ-ն լուծարվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ամսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերն են լինում: Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» մեր ընտրությունների արդյունքները»,-ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին