Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

05 Հունիս, 2021 15:44
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը:

Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր ներդրումն ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում։

 

Լրահոս

Դիտել ավելին