Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները. սա շատ վտանգավոր վիճակ է. Փաշինյան

05 Հունիս, 2021 15:19
Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները. սա շատ վտանգավոր վիճակ է. Փաշինյան

Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես երեկ իմ թիմին ասել եմ՝ մենք ներքին մարտահրավեր չունենք, մեր մարտահրավերը արտաքին մարտահրավեր է։ Հիմա ես հետահայաց նայում եմ, դավադրություններին շատ չեմ հավատում, բայց փաստեր կան, որ գալիս են, տարօրինակ են։ Ամսի 10-ին Ազգային ժողովը լուծարվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ամսի 12-ին Սյունիքի ու Գեղարքունիքի դեպքերն են լինում։ Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները։
 
Սա ես ասում եմ, բայց շատ վտանգավոր վիճակ է, ժողովուրդ ջան։ Պետք է շատ զգոն լինենք, պինդ լինենք ու միասնական։ Էն մարդիկ, որ ասում են՝ Նիկոլի օգտին քվեարկել, նշանակում է Ալիևի օգտին քվեարկել, այս փաստերի հիման վրա ասում եմ, որ կան ուժեր, որոնք ուզում են, որ իրենք ուզում են ընտրությունների արդյունքներ ստանալ,- ասաց Փաշինյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին