Կարևոր իրադարձություններ

«Վերջին զանգ». ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ են եղել

05 Հունիս, 2021 11:23
«Վերջին զանգ». ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ են եղել

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել:

Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու:


Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։
Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին, այդուհանդերձ գտնվեցին ծնողներ, որոնք թույլ են տվել, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։

Հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ են եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին