Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունն հորդորում է ՀՀ-ին ու Ադրբեջանին լուծել հումանիտար հարցերը

05 Հունիս, 2021 10:47
Եվրամիությունն հորդորում է ՀՀ-ին ու Ադրբեջանին լուծել հումանիտար հարցերը

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները:

 

Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Անդրադառնալով երեկ Քարվաճառում ականի վրա գրանցված պայթյունի դեպքին, որի հետևանքով զոհվել էին ադրբեջանցի լրագրողներ, նա նշել է. «Ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն: Պետք է փոխանակվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվրամիությունն աջակցում է ականապատման արգելքին և հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակման հարցը»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին