Կարևոր իրադարձություններ

Զինադադարից հետո ԱՀ վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն

05 Հունիս, 2021 10:39
Զինադադարից հետո ԱՀ վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ)
 
աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
 
Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:
 
Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:
Անցած 6 ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:
 
Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:
 

Լրահոս

Դիտել ավելին