Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    511,5
    517

  • EUR

    617
    629

  • RUB

    7,02
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ավտովթար՝ Կոշ գյուղում, բախվել են Kia-ով բարձված ավտոքարշակն ու Nissan-ը. 8 վիրավորներից 5-ը երեխաներ են

05 Հունիս, 2021 10:10
Խոշոր ավտովթար՝ Կոշ գյուղում, բախվել են Kia-ով բարձված ավտոքարշակն ու Nissan-ը.  8 վիրավորներից 5-ը երեխաներ են

Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում,

Դավթաշեն գյուղի բնակիչ՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանը իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել Kia Forte մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինիս ուղևորներ՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են՝ երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու այնուհետև ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել կողաշրջված ավտոքարշակն ու գլխի վրա շրջված Kia-ն։

Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը, Վահագն Էլոյանը և Անուշավան Աղաջանյանը։ Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Դիտել ավելին