Կարևոր իրադարձություններ

Հայկ Չոբանյանը և Յակոբ Սխերմերսին քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունը

04 Հունիս, 2021 23:13
Հայկ Չոբանյանը և Յակոբ Սխերմերսին քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ 

Ողջունելով դեսպանին՝ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է երեք հիմնական ուղղությունների՝ կրթություն ինժեներիայի ոլորտում, ագրոտեխնոլոգիա և կլիմայական տեխնոլոգիաներ, որոնց ուղղությամբ ակնկալում է ընդլայնել երկրների միջև հետագա համագործակցությունը: 
 
Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ, ըստ առաջնահերթության, ՏՏ ոլորտը Նիդերլանդներում 2-րդ տեղն է զբաղեցնում: Դեսպանն առաջարկել է ծանոթանալ հայկական կողմի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի առաջնահերթություններին՝ հնարավոր փոխգործակցությունը նախանշելու համար։
Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար՝ կողմերն առաջարկեցին գործողությունների ծրագիր մշակել և փորձագիտական հետազոտություն իրականացնել:
 

Լրահոս

Դիտել ավելին