Կարևոր իրադարձություններ

Աջակցության նոր ծրագիր՝ նյութական վնաս կրած Արցախի քաղաքացիների համար

04 Հունիս, 2021 21:44
Աջակցության նոր ծրագիր՝ նյութական վնաս կրած Արցախի քաղաքացիների համար

ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարման օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելի՛ քաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակում այսուհետ գործելու է նաև ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումը, որը զբաղվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության հարցերով։

Միջոցառման շահառու հանդիսանալու համար կարող եք դիմել հետևյալ գույքերի կորստի մասով.

հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն

ութից ոչ ավել, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա

բեռնատար ավտոմեքենա, ինը և ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկա

հիմնական միջոցների հետևյալ տեսակներ (հարկային մարմնին հանձնած հաշվետվություններում արտացոլված) կառուցվածքներ,փոխանցող հարմարանքներ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա, հաշվողական և համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, գործիքներ, ինչպես նաև պաշարների հետևյալ տեսակներ նյութեր, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, արագամաշ առարկաներ (այսուհետ բոլորը միասին` նյութական ակտիվներ)

խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզ, մեղվաընտանիք

պտղատու այգի և խաղողայգի

Աջակցության ուղղություններից յուրաքանչյուրի մասով ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց 16/1, հեռ.՝ 093537833»:

 

Լրահոս

Դիտել ավելին