Կարևոր իրադարձություններ

ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ քննարկվել են զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները

04 Հունիս, 2021 21:18
ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ քննարկվել են զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները

Հունիսի 3-ին և 4-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ

 

Օհանյանը հանդիպումներ է անցկացրել ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Քննարկվել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները։

Ռազմաբժշկական վարչության պետը հանդիպումներում կարևորել է հակակորոնավիրուսային պատվաստումների իրականացման գործընթացը, ընդգծել, որ պատվաստումն ապահովագրում է հիվանդության հետ կապված հնարավոր բարդություններից։ Քննարկվել են նաև պատվաստումների հետ կապված հնարավոր ռիսկերը, անձնակազմին հետաքրքրող այլ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին