Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604,5
    616,5

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Ռուսաստանը պարտավոր չէ բոլորին կերակրել․ Պուտին

04 Հունիս, 2021 20:55
Ռուսաստանը պարտավոր չէ բոլորին կերակրել․ Պուտին
Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,
 
մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքը ուկրաինական բանակի պահպանման համար ռուսական գազի տարանցման կարևորության մասին, ընդգծել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ բոլորին կերակրել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
  
«Մենք նախևառաջ պայմանագիր ունենք Ուկրաինայի հետ մեր գազի տարանցման համար: Մենք առաջիկա 5 տարվա ընթացքում տարանցելու ենք 40 մլրդ խմ գազ: Լավագույն տարիներին, եթե չեմ սխալվում, տարանցել ենք գրեթե մինչև 200 մլրդ խմ: Դե, եթե նորմալ հարաբերություններ լինեին, և դրանք զգալի մասով մղվեին Ուկրաինայի տարածքով, բայց դրանով խնդիրներ են ստեղծվում»,- ասել է Պուտինը:
 
ՌԴ նախագահը պարզաբանել է, որ խնդիրն այն է, որ Կիևի մենաշնորհային դիրքորոշումը թույլ է տալիս նրան թելադրել ինչպես Ռուսական գազի, այնպես էլ դրա տարանցման գները:

Լրահոս

Դիտել ավելին