Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու «ԳԱԶ 2410»-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

04 Հունիս, 2021 20:44
Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու «ԳԱԶ 2410»-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 14։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել են Սամվել Խաչատրյանի վարած Nissan Patrօl մակնիշի և Համիկ Մարգարյանի վարած ԳԱԶ 2410 մակնիշի ավտոմքենաները։

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ 2410-ը վերածվել է մետաղե ջարդոնի։ Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Վիրավորներից Հ. Մարգարյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Այնուհետև նրանք հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին