Կարևոր իրադարձություններ

Տեր-Պետրոսյանն ինձ ասում է՝ ինքը չի էլ հասկանում՝ Ռուսաստանն ինչ է ասում, դե դու ասա՝ ինչ է ասում Ռուսաստանը. Փաշինյան

04 Հունիս, 2021 20:25
Տեր-Պետրոսյանն ինձ ասում է՝ ինքը չի էլ հասկանում՝ Ռուսաստանն ինչ է ասում, դե դու ասա՝ ինչ է ասում Ռուսաստանը. Փաշինյան

Ասում եմ՝ գոռալով չի, եկեք կանգնեք մարդկանց առաջ ուղիղ եթերում խոսանք, թող մարդիկ դատավոր լինեն:

 

Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասում է՝ ինքը չի էլ հասկանում՝ Ռուսաստանն ինչ է ասում, դե դու ասա՝ ինչ է ասում Ռուսաստանը կամ՝ ինչ է ասել 2018 թվին Ռուսաստանը, ինչ է ասել 2019 թվին Ռուսաստանը։ Ասում է՝ ես չգիտեմ։ Բա որ չգիտես, ի՞նչ գիտես՝ հասկանու՞մ ենք, թե՞ չենք հասկանում, կամ ի՞նչ գիտես՝ ասու՞մ են, թե՞ չեն ասում։ Մինչև վերջ չի ասում, որովհետև իրա ասածն էն է, որ մենք պետք է համակերպվենք նրա հետ, որ բոլոր տարածքներն անվերապահ տալիս ենք, Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, Շուշի և այլ նախկինում երբևէ կամ կոնֆլիկտի պահին ադրբեջանաբնակ բնակավայրերն անցնում են, բայց երբ որ գալիս է էս կետը, ասում է՝ ես չգիտեմ, ես տեղյակ չեմ։

Դրա համար ասում եմ գոռալով չի, եկեք կանգնեք մարդկանց առաջ ուղիղ եթերում խոսանք, թող մարդիկ դատավոր լինեն։ Մեկն ասում է՝ մենք բան չունենք խոսալու դավաճանի հետ, մյուսն ասում է՝ մենք բան չունենք խոսալու հողատուի հետ, ես էլ ասում եմ՝ դե, եկեք խոսանք, տեսնենք՝ ով է մեզնից դավաճանը, ով է հողատուն։ Մեկը ասում է՝ մենք բան չունենք խոսալու թուրքի հետ։ Ես ասում եմ՝ արա, որ ձեզ թուրք էին ասում, մենք որտե՞ղ էինք։ ամբողջ Հայաստանը ձեզ թուրք էր ասում, տո, մինչև հիմա էլ ասում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին