Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    504

  • EUR

    590
    604

  • RUB

    6,8
    7,04

Կարևոր իրադարձություններ

 

ՌՈՒՀ-երի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

04 Հունիս, 2021 20:17
ՌՈՒՀ-երի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական

 

ավիացիոն համալսարաններում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Շրջանավարտներին ողջունել և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին