Կարևոր իրադարձություններ

Սպառազինության ներմուծման գերակշիռ մասը եղել է թավշյա հեղափոխությունից հետո. Նիկոլ Փաշինյան

04 Հունիս, 2021 19:13
Սպառազինության ներմուծման գերակշիռ մասը եղել է թավշյա հեղափոխությունից հետո. Նիկոլ Փաշինյան

Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում` 2010-20 թվականների ընթացքում Հայաստանը ներկրել է 389 միլիոն դոլարի սպառազինություն:

 

Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Մրգավետ համայնքում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում 2010-20 թվականների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8.2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որից 2/3 ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներից է ներմուծվել:  2011-ից 2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը 398 միլիոն դոլարի: Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված է թավշյա հեղափոխությունից հետո 2019 թվականին: Միայն այդ տարի Հայաստանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ 10 տարվա ընթացքում ներկրվածի 63,3 տոկոսը»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին