Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա զոհ

04 Հունիս, 2021 18:58
Ղրղզստանի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա զոհ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ավտոշարասյունն Իսսիկ-Կուլում վթարի է ենթարկվել. մահացել է Ազգային անվտանգության 9-րդ վարչության աշխատակիցը:

Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Նախագահ Սադիր Ժապարովի` Իսսիկ-Կուլում գտնվելու շրջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` ուղեկցող մեքենաների մասնակցությամբ: Ուղեկցող անձանց կցագրված մեքենան բախվել է  թեթեև մարդատար ավտոմեքենային»,- հայտնում են նախագահականից:

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կա երեք վիրավոր: Նախագահը պատահարի արդյունքում չի տուժել, նա մեկ այլ մեքենայի մեջ է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին