Կարևոր իրադարձություններ

Դա ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ․ Փաշինյանը՝ Քոչարյանին

04 Հունիս, 2021 18:35
Դա ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ․ Փաշինյանը՝ Քոչարյանին

Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

 

«Վերջին օրերին հարց են բարձրացնում, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններ է անում, այդ հայտարարություններին ինչի՞ չեք պատասխանում։ Ճիշտն ասած, ես այդ ամենին չէի գնում և աշխատում եմ չգնալ՝ ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար։ Ես վախենամ, որ էդ նշած անձի ասածներին երբ անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Էս վերջերս ձեզ հայտնի անձի կողմից այսպիսի մի շատ հետաքրքիր գաղափար է առաջ  քաշվում։ Ասում է՝ այն մարդկանց, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա դա ասում է էս մարդը, ով մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ:

Այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար՝ ինչ է նշանակում սատկած առյուծ քշել։ Էդ շատ լավ գաղափար է, որ ՀՀ-ում բարձր պաշտոնների հավակնող մարդկանց պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել, որովհետև եթե այդ պրակտիկան 1999 թվականին գոյություն ունենար, ենթադրվում է, որ Հայաստանում ոճրագործություն տեղի չէր ունենա»,- ասաց Փաշինյանը՝ ցուցադրելով Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ սպանված առյուծի հետ։

Փաշինյանի խոսքով՝ եթե 1998-ին այդ պրակտիկան գործեր, ապա ՀՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա․ «Եթե 1998 թվականին այդպիսի պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «Բարև, Ռոբ» ասելու համար մարդուն չէին տանի զուգարանում ծեծելով սպանեին»։

Նա նշեց, որ Քոչարյանը խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ է։

«Եվ հիմա փորձում են էս անեկդոտային կերպարի շուրջ վախի մթնոլորտ տարածել։ Սա խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ ա, որը մեր մասին ասում է՝ ենթադրում եմ՝ իրենք պամպերս են հագնում։ Կներեք ժողովուրդ ջան, մենք չենք ուզում խոսակցությունն իջեցնել էսքան ցածր մակարդակի, բայց ամբողջ սոցիալական ցանցերն են քննարկում, որ հայտնի իրադարձությունների ժամանակ իրենք իրենց առողջական վիճակի նրբությունները դարձրել էին համընդհանուր քննարկման առարկա, և ամբողջ սոցիալական ցանցերը քննարկում էին, որ էդ մարդն ստիպված է էսօր նույնիսկ քարոզարշավի ժամանակ պամպերս հագնի»,- հավելեց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին