Կարևոր իրադարձություններ

Զգուշացնում եմ թերևս վերջին անգամ. կաշառքով ձայներ գնելու ցանկացած փորձ պատժվելու է խստագույնս․ Արամ Խաչատրյան

04 Հունիս, 2021 18:28
Հեղինակ՝ Արամ Խաչատրյան
Զգուշացնում եմ թերևս վերջին անգամ. կաշառքով ձայներ գնելու ցանկացած փորձ պատժվելու է խստագույնս․ Արամ Խաչատրյան

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ ժողովուրդ, արդեն լուրեր են պտտվում, որ առանձին ուժեր, մարդկանց խմբեր փորձում են կրկին ընտրակաշառք առաջարկել մեր քաղաքացիներին: Հողը փախչում է ոտքերի տակից, խուճապի մեջ են, ի՞նչ է մնում անել, էս մարդիկ փողից բացի ուրիշ արժեքներ չունեն, իսկ սրանում մենք համոզվել ենք տարիներ շարունակ: Ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել հին սովորություններից:

Դե՛ փորձեք բախտներդ, եթե կարող եք:

Առանձին անհատներ արդեն հասցրել են իրենց մաշկի վրա զգալ նման անօրինական դրսևորումների նկատմամբ անողոքությունը, ու հետո չփորձեք միջնորդներ ներգրավել, որպեսզի ներվեն ձեր զանցանքները:

Ժողովուրդը լիարժեք գիտակցում է իրական արժեքները՝ ժողովրդավարությունը, անկաշառությունը, ու նրան այլևս երբե՛ք ձեր առաջարկած փողով չես գնի. ժողովրդի ճակատագրի հետ թույլ չե՛նք տա այլևս խաղեր խաղալ:

Զգուշացնում եմ թերևս վերջին անգամ. կաշառքով ձայներ գնելու ցանկացած փորձ պատժվելու է խստագույնս: Ամեն ինչ վերահսկողության տակ է:

Անգամ չփորձե՛ք, չհամարձակվե՛ք»:

 

Լրահոս

Դիտել ավելին