Կարևոր իրադարձություններ

Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ. Նիկոլ Փաշինյան

04 Հունիս, 2021 18:05
Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին:

 

Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչքան ինձ զեկուցել են ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը: Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է, ես գիտեմ նրա անուն, ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի հրամանատարն է եղել: Առաջիկա օրերին այդ մասին կլինի հաղորդագրություն»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին