Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

«Գրոմ-2021»․ ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի, շտաբային բանակցությունը ՀՀ-ում է եղել (տեսանյութ)

04 Հունիս, 2021 17:33
«Գրոմ-2021»․ ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի, շտաբային բանակցությունը ՀՀ-ում է եղել (տեսանյութ)

Հունիսի 1-ից 3-ը Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ անցկացվելիք «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: 


Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայությունների ղեկավարներ, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկման գործակալության եւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը ողջունեց ներկաներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք։
Երկու օր տևած շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվեցին եւ հաստատվեցին վարժանքների անցկացման հիմունքները եւ կարգը, զորավարժությունների ղեկավար կազմը, զորավարժություններում ներգրավվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային զորամիավորումների կազմը, զորավարժությունների տարածք ժամանման ժամկետներն ու կարգը, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների օպերատիվ շտաբի տեղակայման կարգը, ինչպես եւ զորավարժությունների համապարփակ ապահովման հարցեր:
ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ:
Բանակցությունների ավարտին կողմերը ստորագրեցին համապատասխան արձանագրություն:

Լրահոս

Դիտել ավելին