Կարևոր իրադարձություններ

Վթար Ջերմուկ քաղաքում. կա տուժած

04 Հունիս, 2021 16:27
Վթար Ջերմուկ քաղաքում. կա տուժած

Հունիսի 4-ին, ժամը 14:34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 10 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Patrol» (վարորդ՝ Ս․ Խ․) և «GAZ-2410» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Հ․ Մ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ:

 

Լրահոս

Դիտել ավելին