Կարևոր իրադարձություններ

Ռուս թենիսիստուհի Յանա Սիզիկովան ձերբակալվել է․ նրան կասկածում են խարդախության մեջ

04 Հունիս, 2021 14:44
Ռուս թենիսիստուհի Յանա Սիզիկովան ձերբակալվել է․ նրան կասկածում են խարդախության մեջ

Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ռուս մասնակից Յանա Սիզիկովային: Տեղական մամուլը հայտնում է, որ նա կասկածվում է խաղադրույքների խարդախության մեղսակցության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն։

France-Presse գործակալությունը նույնպես հայտնում է Սիզիկովային կալանավորելու մասին՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրները: Բացի այդ, կալանքի փաստը հաստատել են Roland Garros-ի ՝ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի կազմակերպիչները, և, ըստ ռուսական աղբյուրների` Փարիզում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական վարչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին