Կարևոր իրադարձություններ

Հայ գերիներին վերադարձնելու և սահմանային հարցերով բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են․ Արսեն Թորոսյան

04 Հունիս, 2021 13:06
Հայ գերիներին վերադարձնելու և սահմանային հարցերով բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են․ Արսեն Թորոսյան

Հայ գերիներին վերադարձնելու և սահմանային հարցերով բանակցությունները շարունակվում են ամենաբարձր մակարդակով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Նախ ես որակումներ չէի տա, որ վերադարձել են ձեռնունայն կամ արդյունք չի տվել։ Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են։ Մոսկովյան բանակցությունները նույնպես բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել։ Դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք՝ ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը։ Եվ դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,- նշեց Թորոսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին