Կարևոր իրադարձություններ

Ժամը 10.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա

04 Հունիս, 2021 10:46
Ժամը 10.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։

 

Եվս մեկ անգամ ոստիկանությունը հորդորում ՝՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, կոչ անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

 

Լրահոս

Դիտել ավելին