Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    513
    518

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    7,02
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

Կեղծ հիմքեր՝ հերթական ռազմական ագրեսիայի համար. «Հայաստանի Հանրապետություն»

04 Հունիս, 2021 09:45
Կեղծ հիմքեր՝ հերթական ռազմական ագրեսիայի համար. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Մինչ աշխարհի մի շարք պետություններ կոչ են անում Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, Ադրբեջանը շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը: Ավելին, հայ գերիների նկատմամբ հարուցում է շինծու քրեական գործեր։

Ադրբեջանը, խախտելով հանդերձ միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, միաժամանակ փորձում է օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Դրանից առաջ էլ պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ՝ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։

Բացի նրանից, որ նմանատիպ ապատեղեկատվության տարածմամբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հայելային ձեւով իրավիճակի սրումը բարդել հայկական կողմի վրա, նպատակներն ավելի հեռահար եւ վտանգավոր են։ Պատահական չէ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նշված մեր զինծառայողների իբր ներխուժման ուղղությունը, այն է՝ Քարվաճառը։ Սրանով փաստորեն ադրբեջանական կողմը կեղծ հիմքեր է ստեղծում հերթական ռազմական ագրեսիայի համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին