Կարևոր իրադարձություններ

Ում են ընտրելու Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում. «կամանդի՞րն» է այդպես «հրահանգել». «Հրապարակ»

04 Հունիս, 2021 08:03
Ում են ընտրելու Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում. «կամանդի՞րն» է այդպես «հրահանգել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Սասուն Միքայելյանը թեեւ ընտրություններին չի մասնակցում, բայց հարազատ գյուղում՝ Հրազդանի Վանատուր թաղամասում, նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Վանատուրում Փաշինյանի կերպարն այլեւս ընդունելի չէ:

Մեր տեղեկություններով, վանատուրցիների մեծ մասը հակված է քվեարկել ՀՀ առաջին նախագահի օգտին: «Լեւոն Տեր-Պետրոսյանին․․․ գյուղում բոլորն էլ իրեն են ընտրելու»,- ասաց գյուղացիներից մեկը: Սասուն Միքայելյա՞նն է այդպես «հրահանգել»։ «Որոշված է, էդպես է պետք»:

Լավատեղյակներն ասում են, որ եթե Վանատուրում նման տրամադրություն է, ուրեմն «կամանդիրի» գործոնն է դեր խաղացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին