Կարևոր իրադարձություններ

Հեծանիվի համաշխարհային օրը Կարեն Գիլոյանը Նիդեռլանդների դեսպանի հետ այցելել է օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

04 Հունիս, 2021 00:16
Հեծանիվի համաշխարհային օրը Կարեն Գիլոյանը Նիդեռլանդների դեսպանի հետ այցելել է օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է։

Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ 

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Կարեն Գիլոյանը և Նիկոլաս Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, նրանց հետ խոսել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունների մասին։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին